Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի պահանջներին, հրավիրվում են համագործակցության համաձայնագիր կնքելու:

Համագործակցության նպատակներն են`

  • առողջապահության բնագավառում բնակչության առողջության պահպանումը և բարելավումը,
  • բժշկական, դեղագիտական և ստոմատոլոգիական գործունեության զարգացումը,
  • բուժաշխատողների իրավունքների իրացմանն օժանդակությունը և պաշտպանությունը,
  • գիտական, կրթական, գիտահետազոտական, կլինիկական, լաբորատոր և նեղ մասնագիտական այլ գործունեության հետ կապված խնդիրների լուծումը:

Լիազոր մարմնի հետ համագործակցությունը սկսվում է ասոցիացիայի կողմից համաձայնագրին միանալու կամարտահայտությունը փաստող գրավոր ծանուցման պահից:

Համագործակցության շրջանակներում ասոցիացիաներն իրականացնում են հետևյալ գործառույթները.

  • մասնակցում են առողջապահության բնագավառի նորմատիվ իրավական ակտերի մշակմանը՝ նախնական քննարկումներ կազմակերպելով իրենց անդամների շրջանում,
  • մշակում են կլինիկական ուղեցույցներ և գործելակարգեր, մասնակցում են բժշկական օգնության և սպասարկման ընթացակարգերի մշակմանը,
  • իրականացնում են իրենց մշակած և լիազոր մարմնի հաստատած կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի ներդրմանն ուղղված աշխատանքներ,
  • լիազոր մարմնի առաջարկությամբ մասնակցում են բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկի և տեսակների շրջանակում մատուցվող ծառայությունների ցանկերի կազմմանն ու դրանց վերանայման աշխատանքներին,
  • առաջարկություններ են ներկայացնում Հայաստանում չգրանցված, սակայն առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեության ընթացքում կենսական անհրաժեշտ դեղերի վերաբերյալ՝ դրանց գրանցումը կազմակերպելու նպատակով, այդ թվում՝ պետական պատվերի շրջանակներում,
  • օրենքով սահմանված կարգով նրանց կարող են պատվիրակվել նաև այլ գործառույթներ:

ՀՀ առողջապահության նախարարության և բժշկական մասնագիտական ասոցիացիայի միջև կնքվող համագործակցության համաձայնագրի ձևին ու մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://moh.am/images/legal-1830.pdf:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ